Համագործակցություն՝ հանուն հավասարության

ԱԺ-ՔՀԿ հարթակի գործունեությունը` կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման շուրջ
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում:
Տեղեկագրի հերթական համարն անդրադառնում է Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև 2019 թվականին ձևավորված համագործակցության հարթակի գործունեությանը, որի շրջանակում ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձել են համատեղել իրենց ջանքերը՝ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ:
Տեղեկագրում ներկայացված է ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի աշխատանքների ամփոփ նկարագրությունը, ինչպես նաև հարթակի գործունեության գնահատման զեկույցը:

«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի այն իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվի նոր գործիքակազմ, որը կնպաստի աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:

Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:
Խմբագիր՝ Թ. Հովնաթանյան
Ձևավորումը՝ Ս. Մարտիրոսյան
Լուսանկարները՝ ՕքսԵՋեն հիմնադրամի
Հրապարակվել է 2021 թ․–ին։
Made on
Tilda