Խորհրդարանում կանանց ներկայացվածությունը ժողովրդավարության կայացման և կանանց քաղաքական մասնակցության մակարդակի կարևոր ցուցանիշ է:
1995 թ․–ից ի վեր, կին պատգամավորների թիվն աշխարհի խորհրդարաններում կրկնապատկվել է:
2021 թ․-ի հունիսի դրությամբ, կին պատգամավորների թիվը աշխարհի խորհրդարաններում միջինում 25.5 % է եղել, իսկ Եվրոպայի խորհրդարաններում` 30.5 %։
Աշխարհի ավելի քան 138 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կանանց ներկայացվածությունը օրենսդիր մարմնում ապահովելու համար քվոտաներ են կիրառվում:
ՀՀ Ազգային ժողովում 1995 թ.-ից ի վեր կանանց ներկայացվածությունն աճել է 6 %-ից մինչև 34 %,
ընդ որում՝ այդ աճն ապահովել է ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ,
որը 2002-2021 թթ. ընթացքում աճել է շուրջ 6 անգամ՝ 5 %-30 %:
Ակնկալվում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Հայաստանը զգալիորեն կբարելավի իր դիրքերը՝ տեղափոխվելով այն երկրների խումբ, որոնց խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը 30 % -ից բարձր է: