Կանանց ներկայացվածությունը խորհրդարանների ղեկավար կազմում քաղաքական որոշումների ընդունման վրա նրանց ազդեցության կարևոր չափանիշ է:
2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով-ՔՀԿ հարթակին անդամակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դիմել էին 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին՝ կոչով՝ ապահովել արհեստավարժության, արդարության և հավասարության սկզբունքների վրա հիմնված կառավարման համակարգ:
Հիմք ընդունելով,
որ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պահանջը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,
Ի նկատի ունենալով,
որ երկրի կառավարման ոլորտում արհեստավարժ ընտրանու ձևավորումը պետք է իրականացվի մրցակցային ու թափանցիկ գործընթացի արդյունքում և ապահովի հասարակության մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործումը,
Հաշվի առնելով,
որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է հանդիսանում՝
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Ձևավորել 8-րդ գումարման Ազգային ժողովի Խորհուրդը և նոր Կառավարությունը՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ՝ ապահովելով արհեստավարժության և ոլորտային մասնագիտացման չափանիշները:
Քաղաքական որոշումների կայացման գործընթացներում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը կարևոր է, քանի որ.