«Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի այն իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվի նոր գործիքակազմ, որը կնպաստի աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, ծրագրի գործընկեր՝ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից: Տեղեկագրում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները: