ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ
Լուսանկարը՝ «Կանայք հանուն համայնքների զարգացման» ֆորումից,
2020 թ․, ՕքսԵՋեն
2021-2022 թթ. համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին գենդերային քվոտայի կիրառման շնորհիվ զգալի առաջընթաց է արձանագրվել ավագանիների կազմում կանանց ներկայացվածության առումով: Դրա մասին են փաստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալները:
Ավագանիների կազմում կանանց ներկայացվածության շարժընթացը
Ինֆոգրաֆիկան՝ WomenNet.am
«Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 %-ը»:
ՀՀ ԸՕ, հոդված 130.2
«Եթե կուսակցության մանդատների 70 %-ից ավելին բաժին է հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա առավել շատ ներկայացված սեռի՝ 70 %-ը գերազանցող մանդատները տրամադրվում են ընտրական ցուցակի՝ պակաս ներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուներին, եթե այդպիսիք առկա են՝ ապահովելով պակաս ներկայացված սեռի 30 %-ից ոչ պակաս ներկայացվածություն»։
ՀՀ ԸՕ, հոդված 141.6
ՀՀ ԸՕ, հոդված 141.8
Կանանց մասնակցությունը 2021-22 թթ. ՏԻՄ ընտրություններին
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների
Համեմատելով 2021 թ. համամասնական և մեծամասնական ընտրակարգով անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ կարելի է փաստել, որ ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային քվոտան, որը կիրառվել է ՏԻՄ համամասնական ընտրություններին, մեծապես նպաստել է ավագանիների կազմում կանանց տոկոսային ներկայացվածության բարձրացմանը: Մեծամասնական ընտրությունների դեպքում քվոտան չի գործել, և ի հետևանք՝ որոշակի հետընթաց է գրանցվել:
ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության շարժընթացը
ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության վերջին տասը տարվա շարժընթացը հաստատում է գենդերային քվոտայի արդյունավետությունը:
2021-2022 թթ. ՏԻՄ ընտրությունների արդյունքում կանանց ներկայացվածությունը ավագանիներում ըստ մարզերի տատանվում է 16-34 %-ի սահմաններում, ինչը բոլոր մարզերի դեպքում 2-3 անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան 2020 թվականին: Այս փաստը հաստատում է քվոտայի արդյունավետությունը:
Կանայք առավել մեծ ներկայացվածություն ունեն Վայոց ձորի (34 %), Շիրակի (32.8 %) և Լոռու ( 32.2 %) մարզերի համայնքներում, ամենացածրը՝ Արագածոտնի (15.8 %) և Գեղարքունիքի (22.5 %) մարզերում:
Համայնքի ղեկավարի ընտրության հարցը քվոտայի միջոցով չի կարգավորվում և համամասնական ընտրակարգի դեպքում մեծապես կախված է քաղաքական ուժերի կողմից ներկայացվող ցուցակներից, որոնք հազվադեպ են կանայք գլխավորում: Հազվադեպ են նաև կանանց առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում մեծամասնական ընտրակարգի դեպքում:
2021 թ. ՏԻՄ ընտրություններում
2022 թ. ՏԻՄ ընտրություններում
2022 թվականի դրությամբ՝ կանայք ղեկավարում են հանրապետության 71 համայնքներից 4-ը։
Կին վարչական ղեկավարները
Հարկ է նշել սակայն, որ որոշումներ ընդունելու վարչական ղեկավարների իրավասությունների շրջանակը շատ ավելի սահմանափակ է, քան համայնքների ղեկավարներինը:
III. ՏԻՄ ընտրությունների բացահայտումները
Ի տարբերություն 2020 թ., երբ կեսից ավելի համայնքների ավագանիների կազմում կին չկար, այսօր քվոտայի կիրառման շնորհիվ սակավաթիվ համայնքներում է, որ կանայք ընդգրկված չեն, այն էլ՝ ՏԻՄ ընտրություններում ի հայտ են եկած մի շարք հանգամանքների բերումով, որոնք նվազեցրել են քվոտայի ազդեցությունը:
Մի շարք դեպքեր արձանագրվեցին, երբ քաղաքական ուժերի ընտրացուցակներում քվոտայի պահանջը պահպանվում է, և ընտրացուցակներում ոչ պակաս, քան 30 % կին թեկնածու է ընդգրկվում, սակայն ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանու կամ խմբակցության կազմում կանայք չեն ընդգրկվում:
Պատճառը ընտրացուցակներում ընդգրկված կանանց կողմից ինքնաբացարկ հայտնելը կամ մանդատից հրաժարվելն է, ինչի արդյունքում մանդատները բաշխելու պահին ընտրացուցակներում կին թեկնածու ընդհանրապես չի մնում, և ավագանին համալրվում է միայն տղամարդ թեկնածուներով:
Ընդհանուր առմամբ, միայն 2021 ընտրություններում արձանագրվել է՝
«Օրենքը որոշակի քվոտա է սահմանել կանանց ներկայացվածության մասով, առնվազն 30 % պետք է կանայք լինեն ցուցակներում, բայց ընտրություններից հետո կանանց փաստացի «տուն ուղարկեցին», այսինքն ընտրությունները կայացան և վերջ, իրենք այլևս ավագանու կազմում պետք չեն, փոխարենը նախապատվությունը տրվել է տղամարդկանց։ Որոշ համայնքներից նման ահազանգեր ստացել ենք»։
«Շատ դրական եմ վերաբերվում քվոտային: Արհեստական անհավասարությունը, որը ձևավորվել է ռեսուրսների անհամաչափ բաշխման արդյունքում պիտի վերացվի հենց այսպիսի արհեստական միջոցներով... Կարծում եմ՝ քվոտան աստիճանաբար պետք է բարձրանա, բայց առաջին հերթին պիտի միջոցներ ձեռնարկել, որ խմբակցության մակարդակում քվոտայի շրջանցման բոլոր մեթոդները վերացվեն ու կանխարգելվեն»։
«Խնդիր է առաջանում՝ կապված այն հարցի հետ, թե կուսակցությունը ի՞նչ սկզբունքով է առաջադրում կանանց: Քանի որ փոքր են համայնքները, բոլորը իրար ճանաչում են , ապա տեսնում են, որ այն կանայք, ովքեր, միգուցե, ուղղակի ընդգրկվում են զուտ ներկա գտնվելու համար, ընտրվում են, բայց կանայք, ովքեր իրականում կկարողանային ավելի մեծ աշխատանք անել և ներկայացնել համայնքը դուրս են մնում»։
«Քաղաքական թիմերը իրենց ցուցակները կազմելիս, կարծում եմ, շատ հստակ տրամաբանությամբ են կանանց ներգրավվածությանը վերաբերվել։ Առաջին հերթին փորձել են ներգրավել այն կանանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն համայնքում և, հետևաբար, նաև որոշակի ընտրազանգված են իրենց հետևից բերելու։ Դրանք շատ կոնկրետ մասնագիտություններ են՝ ամբուլատորիայի աշխատող, կրթական կամ մշակութային հաստատության տնօրեն, այսինքն՝ շեշտը դրել են համայնքում որոշակի կշիռ ունեցող կանանց վրա: Եվ, երկրորդ հերթին, կրկին ներգրավել են այնպիսի կանանց, որոնք «պակաս գլխացավանք» են իրենց բերելու ավագանու աշխատանքում» ։
«Կանանց ընտրական վարքի առանձնահատկությունները 2021թ․ Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրություններում» հետազոտության
ֆոկուս խմբային քննարկումներից
«Գենդերային քվոտան ենթադրում է, որ կուսակցությունների կողմից առավել մեծ ջանքեր պետք է գործադրվեն կանանց քաղաքական մասնակցությունը քաջալերելու և դյուրացնելու հարցում, ցավոք, ընտրապայքարի մասնակիցներից շատերը կանանց ընտրացուցակներում ներգրավում էին միայն ձևականորեն»:
Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրությունների անցումը համամասնական ընտրակարգի և գենդերային քվոտայի կիրառումն ակնհայտ դրական ազդեցություն են ունեցել ավագանիների կազմում կանանց ներկայացվածության բարձրացման առումով, թեև նկատվել են որոշակի երևույթներ, որոնց պատճառով նվազեցվել է քվոտայի ազդեցությունը: Անցումը համամասնական ընտրակարգի գրեթե չի ազդել համայնքի ղեկավարների շրջանում կանանց թվի ավելացման վրա՝ ի հայտ բերելով կանանց քաղաքական առաջնորդության չկայացվածության խնդիրը:
«Համայնքներում կանանց քաղաքական մասնակցության հանրային ընկալումներ» հետազոտության տվյալներով:
Կանայք գործադիր և դատական իշխանությունում