ԱԺ-ՔՀԿ հարթակի հրապարակումները
ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի գործունեության մասին տեղեկատվությունը կարելի է գտնել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում ստեղծված ՀԱՎԱՍԱՐ-ԻՆՖՈՀԱԲ կայքում:

Հարթակի շրջանակում 2019-2021 թթ. ընթացքում պատրաստվել և հրապարակվել են հետևյալ նյութերը.
I. Էլեկտրոնային գրադարան
Էլեկտրոնային թեմատիկ գրադարանը ներառում է գենդերային հավասարությանը վերաբերող և ըստ խնդիրների դասակարգված նյութեր, այդ թվում՝ միջազգային և ազգային փաստաթղթեր, միջազգային կառույցներին ներկայացված ազգային զեկույցներ և հետազոտություններ:
Գրադարանը բաղկացած է 10 բաժիններից`
Ծանոթանալ ամբողջությամբ
II. ՀԱՎԱՍԱՐ տեղեկագրեր
Ծանոթանալ ամբողջությամբ
III. Քաղաքականության փոփոխության առաջարկներ և վերլուծություններ
Ծանոթանալ ամբողջությամբ
III. Գենդերային հավասարության առցանց դասընթաց
Գենդերային հավասարության դասընթացը նախատեսված է ԱԺ պատգամավորների և աշխատակազմի համար: Այն հնարավորություն է տալիս տեղեկացված լինել գենդերային հիմնախնդիրներին և դրանց շուրջ զարգացումներին:

Դասընթացը նպատակ ունի վերահաստատել այն փաստը, որ գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունք է, այլև խաղաղության, բարգավաճման, կայուն զարգացման համար անհրաժեշտ նախապայման:
Ծանոթանալ ամբողջությամբ
IV. Տեղեկատվական նյութեր
ԱԺ-ՔՀԿ համագործակցության հարթակի շրջանակում հրապարակվել է ավելի քան 70 տեղեկատվական բնույթի նյութ` աշխարհում և Հայաստանում կանանց հիմնախնդիրների, գենդերային հավասարության, ինչպես նաև այս հարցերում խորհրդարանների դերի մասին:
Ծանոթանալ ամբողջությամբ
Made on
Tilda